Լենա Նազարյանն ասում է, որ նախարարը չի կարող 500 հզ դրամով ապրել։ Իհարկե, նա ճիշտ է, բայց շարունակություն էլ կա․ դրանով Հայաստանում ոչ ոք (ընտանիք) չի կարող նորմալ ապրել: Իսկ հիմա ավելի խորանանք, տիկին Նազարյան ջան, երբ մարդիկ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, նրանք պատկերացնում էին, որ նախարարը կաշխատի 500 հզ դրամով, մինչև բոլորը կսկսեն նորմալ աշխատավարձեր ստանալ: Հիմա կասեք, որ դեմագոգիա է, հնարավոր է, բայց ես չեմ այն մարդը, ով նման հույսեր ու ակնկալիքներ է արթնացրել հանրության շրջանում: Ի դեպ, համաձայն եմ, որ նախարարը չի կարող վարձատրվել 1000 դոլար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել