Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։ Նշված օրերին ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում։

Ապրիլի 6-7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 12-15 աստիճանով։

Հ․Գ․ Խնդրում եմ՝ տարածեք, որպեսզի մարդիկ կատարեն համապատասխան միջոցառումներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել