Միևնույնն ա ես դեռ հույս ունեմ, որ կգտնվի մի ՄԱՐԴ, ով ամեն գնով կպաշտպանի Հարությունյանին.. Կյանքումս առաջին դեպքն ա, որ ԻՍԿԱՊԵՍ ամաչում եմ, որ երակներումս հայի արյուն էլ է հոսում, մեղավոր եմ ինձ զգում Հարությունյանի առաջ ու ցավում եմ, որ ինքը էս ազգի ներկայացուցիչ ա, մի ազգի, որ մեծ - մեծ խոսում, "հայրենասիրություն" , "ջան-ջիգյար" ա խաղում ու հավատում էդ խաղի իրական լինելուն.. Էդ մարդուն` ՏՂԱՄԱՐԴՈՒՆ կնոջ խալաթ են հագցրել, որովհետև գիտեն, որ մաքսիմումը կլինի իմ ու իմ նման հազարավոր մարդկանց ոչինչ չփոխող ֆեյսբուքյան ստատուսներն էդ թեմայի հետ կապված, բայց ՈՉՄԵԿ պատասխան չի պահանջի էդ ցածր, էժան, դաճան ու անմարդկային արարքի համար, բոլորն էլ գիտեն, որ հայերի միասնական լինելը զուտ напоказ ա` հանգիստ նվաստացնում են... Էս ամենը գիտակցելով ուզում եմ հավատամ, որ Ռուսաստանում բնակվող ազդեցիկ մի հայ մարդ /դե մերոնց հետ կապված հույս չկա, էդ հեչ/ էս ամենը անպատասխան չի թողնի..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել