Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում իսկական մրցապայքար է ընթանում առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների համար, որոնց ձեռքբերման եղանակները հաճախ հակասում են պետությունների համագործակցության, անգամ բարեկամության համընդհանուր սկզբունքներին։

Մասնավորպես, հայտնի է, որ ամերիկյան հատուկ ծառայություններն անցած շաբաթվա ընթացքում մի քանի երկրներում տարբեր միջոցներով «խլել են» Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի կողմից ձեռք բերված կամ նրանց համար նախատեսված բժշկական ապրանքների մեծ խմբաքանակ։

Իսրայելական «Մոսադը» ազգային ավիափոխադրող El Al ավիաընկերության 11 ինքնաթիռով Չինաստանից ներկրում է կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներ՝ առողջապահական համակարգի հնարավոր փլուզումը կանխելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել