Zoom համակարգում կատարված հազարավոր զանգերի տեսագրություններ հայտնվել են համացանցում: Այս մասին հայտնել է  The Washington Post-ը: Այդ տեսագրություններում եղել են թե՛ աշխատանքային խորհրդակցություններ, թե՛ տարրական դասարանի դասընթացներ, ինչպես նաև առանձին օգտատերերի մասնավոր զրույցներ:

Պարբերականի տվյալներով՝ այդ տեսագրությունները հայտնվել են  YouTube-ում և Vimeo-ում:

Ընդ որում, մարդիկ, որոնց տեսագրությունները հայտնվել են համացանցում, չգիտեին, որ իրենց զրույցը տեսագրվում է և հրապարակվելու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել