Մարդկային բոլոր արատներից սուտը թերևս ամենատարածվածն է: Կենդանակերպի բազմաթիվ նշաններ ստում են, բայց ոչ բոլորն են դա անում միմիայն անձնական շահի համար: Որպեսզի թույլ չտաք, որ ձեզ խաբեն, հարկ է հիշել, թե կենդանակերպի նշաններից ո՞վ է սիրում անընդհատ ստել, և որն է պատճառը նման պահվածքի:

Խոյ

Խոյերը սիրում են խաբել, երբ չեն ուզում որևէ բան անել, բայց նրանք, մեղմ ասած, վարպետ ստախոսներ չեն, այնպես որ, որպես կանոն, շատ հեշտ կարելի է կռահել, որ Խոյը ստում է: Նրանք բավականին հաճախ են ստում, բայց դրան նշանակություն չեն տալիս:

Ցուլ

Կենդանակերպի տվյալ նշանի ներկայացուցիչները սիրում են խաբել՝ հակառակ սեռի վրա տպավորություն թողնելու համար: Չի կարելի նրանց ամենաստախոս կոչել, բայց նրանք կարող են խաբել և նույնիսկ աչքն էլ չթարթել, չէ՞ որ նրանց համար դա ուշադրություն գրավելու միջոց է:

Երկվորյակներ

Երկվորյակները չափավոր են ստում, բայց գործնականում անհնար է որոշել դա, որովհետև նրանք շատ հմտորեն են խաբում: Նրանք այն մարդիկ են, որոնք կարող են ճշմարտությունն ասել, բայց դուք կվախենաք ու կմտածեք, թե նրանք ձեզ խաբում են և հակառակը:

Խեցգետին

Խեցգետինները ծայրաստիճան վեհանձն ու ազնիվ են: Սա հավանաբար կենդանակերպի ամենաազնիվ նշանն է: Միակ իրավիճակը, երբ նրանք խաբում են, կարելի է կոչել հանուն փրկության սուտը. նրանք մինչև վերջ չեն ասում ճշմարտությունը, եթե կարծում են, որ դա անընդունելի է զրուցակցի համար:

Առյուծ

Առյուծները քիչ են ստում, բայց դա իրոք վարպետորեն են անում: Նրանք հիշում են այն ամենը, ինչ ասել են, այդ պատճառով նրանց բացահայտել կարող է միայն պրոֆեսիոնալը: Նրանք դա անում են այն բանի համար միայն, որ շրջապատի վրա տպավորություն գործեն, ցույց տան իրենց կարգավիճակը և հեղինակությունը:

Կույս

Կույսը ստի առումով բացառիկ նշան է: Նրանք սիրում են հաճախ խաբել, բայց, ինչպես Խեցգետինները, խաբում են միայն չվիրավորելու համար կամ էլ բարի նպատակ հետապնդելիս: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք վիրավորվում են այն մարդկանցից, ովքեր կռահել են իրենց սուտը:

Շարունակությունն այստեղ՝ Կենդանակերպի ամենաստախոս նշանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել