Ի վերջո մենք սովորելու ենք ապրել կորոնավիրուսի հետ համատեղ այնքան ժամանակ, մինչև չդառնանք անտանելի հենց վարակի համար: Այլ ելք այս պահին արդեն չկա: Այս վարակի պիկին մենք հասնելու ենք մեկ-երկու ամսից: Բոլոր էֆեկտիվ կանխարգելիչ պահերը «աննախադեպներն» արդեն բաց են թողել: Աննախադեպության թվացյալ մոլուցքն իր գործն արեց:

Բոլորիս վարքն այլևս պետք է լինեն ինքնակազմակերպումը և ինքնակառավարումը:
Դիմացե՛ք, հետո բոլոր համերը, զգացումները, պատկերները, մարդկանց, երևույթները շատ ավելի նորովի և վերաիմաստավորած ենք ընկալելու:

Մի՛ վախեցեք վարակի ահագնացող դեպքերի թվերից, դրանք վաղուց անվերահսկելի էին: Բնակչության թվի և վարակակիրների թվի համեմատությամբ արդեն դառնում ենք աննախադեպ: Ճգնաժամային իրավիճակի կառավարման և առաջնային կառավարիչի դերակատարությունը չստանձնելու և այն երկրորդելու հաշվարկի մասին կխոսեմ հետո:

Կգա մի պահ, երբ բոլորդ կգաք այն ընկալմանը, որ պետք է ասել «ԲԱ՛Վ Է», մենք այս «երկու բաղաձայնային քաղաքական միավորմանը» իր պատկերացումներին և որակին համապատասխանեցվող երկիր չունենք տալու:

Հ.Գ. Ոչ պոլիտկոռեկտության համար հայցում եմ Ձեր ներողամտությունը: Այսպիսի «արտակարգ կառավարման» որակն ավելի «արտակարգ որակումների» է արժանի: Հետագայում այդ կառավարման իմիտացիան ևս որակվելու է որպես «աննախադեպ արտակարգ (լավ իմաստով) կառավարում»: Կարևորը զանգվածները չմոռանան գոռալ «Այո»՝ էական չէ ինչին:

Խոհեմ, ուժեղ , առողջ և վեհ մնացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել