Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես ներկայացրել է Տոկիոյի ՕԽ-ի ժամկետները:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021թ-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Պարալիմպիակ խաղերի սկիզբը կտրվի օգոստոսի 25-ին և այն կավարտվի սեպտեմբերի 5-ին:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ¬-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանում` Տոկիո-2020:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել