Առաջին հանդիպումը մեծ իրադարձություն է և՛ տղամարդու, և՛ կնոջ համար։ Նրանք երկուսն էլ պատրաստվում են, քանի որ ցանկանում են լավ տպավորություն թողնել միմյանց վրա։

Կա մի քանի գործողություն, որոնք կարող են փչացնել առաջին հանդիպումը։ Տղամարդիկ պետք է խուսափեն նման գործողություններից, քանի որ դրանց հետևանքով կտապալվի առաջին հանդիպումը։

1. Առաջին հանդիպման ընթացքում մի խոսեք միայն ձեր մասին։ Կանայք կարող են մտածել, որ դուք եսակենտրոն եք։

2. Հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին մի պատասխանեք։ Իրականում դա կարող է վիրավորել մարդկանց։

3. Երբեք մի մեկնաբանեք այն, թե ինչ է պատվիրել նա։ Կանայք մեծ ուշադրություն են դարձնում սննդին, և եթե սկսեք կատակել այդ թեմայով, ապա ամեն բան կփչացնեք։

4. Հանդիպումից առաջ միշտ պլանավորեք, թե այն ինչպես է անցնելու։ Առաջին հերթին դուք հստակ կիմանաք, թե ինչ է կատարվելու հաջորդ պահին, իսկ երկրորդ հերթին՝ գումար կխնայեք։

5. Տղամարդիկ երբեք չպետք է ուշանան առաջին հանդիպումից։ Նրանք պետք է առաջինը նշված վայրում լինեն և մի քանի րոպե սպասեն կնոջը։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել