Իսպանական Բարսելոնա քաղաքում կալանավորվել են օրգիայի մասնակիցները, որը պլանավորել էին կազմակերպել Իսպանիայի իշխանությունների կողմից կորոնավիրուսային վարակի համաճարակի դեմ պայքարի համար մտցված կարանտինային ռեժիմի պայմաններում: Այս մասին հայտնում է Pink News-ը՝ իսպանական Olive Press պարբերականին հղումով:

Քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկաններ այցելել են բնակարան, որտեղ, ըստ նրանց ստացած տեղեկությունների, կազմակերպվելու էր օրգիան: Նրանց ներս են հրավիրել՝ ընդունելով որպես օրգիայի նոր մասնակիցների: Այդ պահին  բնակարանում արդեն մոտ 30 տղամարդ է եղել, որոնք չեն թաքցրել խմբակային սեքսով զբաղվելու իրենց մտադրությունը: Նրանցից ոմանք ոստիկանների ներկայությամբ կոկաին, մետամֆետամին և էքստազի են ընդունել:

Իրավապահների միջամտությունից հետո միջոցառումը չեղարկվել է: Կալանավորվել է ութ անձ, որոնց թմրանյութ պահելու և տարածելու մեղադրանք է առաջադրվել: Օրգիայի մասնակիցներից մեկին հազի պատճառով կորոնավիրուսի թեստավորում են արել, որի արդյունքը բացասական է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել