Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն թվակիր որոշումը` դիմում եմ Ձեզ հետևյալ առաջարկությամբ.

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելնելով և կորոնավիրուսի արագընթած տարածումը կանխելու նպատակով առաջարկում եմ արտակարգ դրության շրջանակներում անհապաղ ձեռնարկել հետևյալ միջոցառումները` համապատասխան իրավական ակտով դադարեցնել հանրային սննդի օբյեկտների և խաղասրահների գործունեությունը, քանի որ այդ վայրերում ժամանց են անցկացնում նաև զորակոչային տարիքի երիտասարդներ, ուստի հույս չդնել յուրաքանչյուրի բարձր ինքնագիտակցության վրա, և լինելով հեռատես՝ ևս մեկ անգամ հրավիրում եմ Ձեր ուշադրությունն այս խնդրին:

Գործունեությունը դադարեցնելու ենթակա օբյեկտների ոչ սպառիչ ցանկը՝
ռեստորաններ, սրճարաններ, ճաշարաններ, խորտկարաններ, արագ սննդի կետեր, գարեջրատներ, խոհարարական արտադրանքի արտադրմամբ, իրացմամբ և սպառման կազմակերպմամբ զբաղվող ձեռնարկություններ (հաստատություններ), ինչպես նաև փաբեր, կարաոկեներ, բարեր, հուկա բարեր, համակարգչային խաղերի սրահներ և այլ նմանատիպ ժամանցի կենտրոններ:

Կանխավ շնորհակալ եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել