Այսպիսի կնոջ կերպար Հայաստանո՞ւմ , հավատս չի գալիս... Չենք զգում, որ քիչ-քիչ մոռանում ենք ինքներս մեզ, մոռանում ենք այնքան թանկ մեր ինքնությունը, որով կարող էինք ամենուր լինել միակը: Ժամանակը միշտ ապացուցում է, որ ներսի թշնամին ավելի է լուծարում ազգը, քան ինքը` արտաքին թշնամին: Մենք սովորել ենք լինել խաբեբա, լինել գցող, լինել հոգով փնթի, սակայն մոռացել ենք Լինել Հայ, մնալ Հայ, մնալ ՄԱՐԴ ... Սակայն այդ ամենի հետ ես զգում եմ, որ Հայի մեջ կա մի բան, որը ոչ մի տեղ չկա, դա արյունն է, որը երբեք ջուր չի դառնա,մեր խնդիրներն այնքան են շատացել՝ արտաքին և ներքին, որ մենք մոռացել ենք, որ մեր միակ ուժը մեր մեջ է, ոչ թե Եվրոպաներում կամ Ամերիկաներում, որ մենք մեր առաջն առնել կարող ենք, միայն թե քիչ հավատ է պետք, կարեկցանք դիմացինին ու սեր առ ազգը, առ Հայրենիքը:
Ամոթ քեզ... խիզախ կնոջ կերպարի բռնության ձայնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել