Կարծում եմ պատկան մարմինները պետք է արագ և օպերատիվ որոշումներ ընդունեն բանկային, վարկային, կոմունալ և այլ ֆինանսական պարտավորությունների կատարման համար նախատեսված վերջնաժամկետների վերանայման,ինչպես նաև դրանց խախտման համար հնարավոր պատժամիջոցների կիրառման բացառման և ճկուն ժամանակացույցերի սահմանման առումով:

Անհրաժեշտ է, որ իշխանությունները վերը նշված հարաբերությունների և փոխադարձ պարտավորությունների համակարգման առումով ևս ի շահ մարդկանց և քաղաքացիների կայացնեն համապատասխան որոշումներ:

Իրավիճակի հետ կապված մարդիկ հոգեբանորեն լարված են և կառավարությունը հանրությանը հանդարտեցնելու և հընթացս ծագող խնդիրները լուծելու և կառավարելի ռեժիմում պահելու օպերատիվ գործիքներ ևս պետք է մշակի և իրականացնի:

Մասնավորապես. առաջիկա 1-2 ամիսների (կախված իրավիճակից) կտրվածքով անհաժեշտ է.

1. բացառել քաղաքացիների կողմից վարկային պարտավորությունների կատարման ժամկետների խախտման և հերթական վճարումների ուշացման համար տույժերի կիրառումը, ինչպես նաև <<սև ցուցակներում>> նրանց ընդգրկումը,

2. վերանայել և հետաձգել կոմունալ (գազի, էլեկտրաէներգիայի, ջրի և այլն) վճարումների կատարման վերջնաժամկետները` բացառելով վճարումների ուշացման հետևանքով ծառայությունների մատուցման կասեցումը,

3. բնակչության կողմից ֆինանսական այլ պարտավորությունների կատարման ժամկետների խախտման համար չկիրառել պատասխանատվության միջոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել