Պատմության մեջ այս օրը՝ 1152թ. մարտի 4-ին, Գերմանիայի արքա դարձավ Միջնադարյան Եվրոպայի ամենահայտնի զորավարներից մեկը՝ Ֆրիդրիխ 1-ինը: Պատմության մեջ նա հայտնի է որպես Ֆրիդրիխ 1-ին Շիկամորուս (Բարբարոսա): Բարբարոսան եվրոպական այն զորավարներից էր, որը մասնակցություն ունեցավ Խաչակրաց արշավանքներին: Գերմանիայի գահը զբաղեցնելուց հետո, որը տեղի էր ունեցել Երկրորդ խաչակրաց արշավանքից հետո, նա 1155թ. դարձավ Սրբազան հռոմեական կայսրության կայսր և սկսեց պայքարել Լոմբարդյան լիգայի քաղաքների դեմ: Նա 5 իտալական արշավանք ունեցավ, որոնց վերջնական արդյունքում նա ընդունեց Հռոմի պապ Ալեքսանդր 3-րդ-ի լեգիտիմությունը և 1183թ. հաշտության պայմանագիր կնքեց Լոմբարդյան լիգայի ներկայացուցիչների հետ: 1189թ. նա Ռիչարդ Առյուծասիրտի և Ֆիլիպ 2-րդ-ի հետ սկսեց 3-րդ խաչակրաց արշավանքը: Սակայն 1190թ. Կիլիկիայի Սելիվ գետը անցնելու ժամանակ նա գլորվեց գետը և խեղդվեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել