Մարտի 2-ին Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` հաղթել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը: Այն, ամենայն հավանականությամբ, 23-րդ գումարման խորհրդարանում կարող է ստանալ 36 մանդատ, այն դեպքում, երբ ընդդիմադիր «Քահոլ Լավան» կուսակցությունը՝ 32: Մինչդեռ այս պահի դրությամբ աջակողմյան և կրոնական կուսակցությունների ճամբարին 59 մանդատով չի հաջողվում պարզ մեծամասնության հասնել 120 տեղանոց Կնեսեթում:
Նման պայմաններում դարձյալ որոշիչ են նախկին ՊՆ Ավիգդոր Լիբերմանի կուսակցության ստանալիք 7 մանդատները, որը, ձախակողմյան ճամբարի ամբողջականության պահպանման և արաբական դաշինքի հետ համաձայնության դեպքում կարող է հնարավոր դարձնել վարչապետի պաշտոնում ընդդիմության առաջնորդ Բենի Գանցի ընտրությունը:
Ներկայում Նեթանյահուի թիմը ձեռնամուխ է եղել ձախակողմյան ճամբարի տրոհման գործին:
Հ.Գ. Այս ընտրությունների ընթացքում արձանագրված 3 հիմնական անակնկալներն են «Լիքուդի» հաղթանակը, «Միասնական արաբական ցուցակի» ստացած 15 մանդատը, ընտրողների բարձր ակտիվությունը՝ 71%:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել