Գենետիկան ամենախորհրդավոր և հետաքրքիր գիտություններից մեկն է:

Իհարկե, երեխան ժառանգում է երկու ծնողների գեները, բայց նա հենց իր հորից կվերցնի գերիշխող մի քանի հատկություններ՝ ինչպես լավ, այնպես էլ ոչ այնքան լավ:

Ահա այն գենետիկական յուրահատկությունները, որոնք երեխաները ժառանգում են հայրերից.

1. Սրտի հիվանդություն

Համաձայն Լեստերյան համալսարանի գիտնականների կողմից իրականացված ուսումնասիրությունների, տղամարդիկ՝ որոնք որոշակի տիպի քրոմոսոմի կրող են, գրեթե 50% ավելի մեծ հավանականությամբ խոցելի են կորոնար շնչերակի վրա ազդող հիվանդություններից (վիճակ, որը բնութագրվում է դեպի սիրտ թթվածնի մատակարարման նվազմամբ): Եվ այս հատկությունը կարող է փոխանցվել որդիներին:

2. Հոգեկան խանգարումներ

Տղամարդկանցից երեխաներին փոխանցվող հոգեկան խանգարումների թվին են պատկանում շիզոֆրենիան և ուշադրության և հիպերակտիվության դեֆիցիտի սինդրոմը: Հոր տարիքի հետ ռիսկը մեծանում է, քանի որ տարիների ընթացքում տղամարդու ԴՆԹ-ն մուտացիայի է ենթարկվում: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք ծնվում են ձվաբջիջների որոշակի խմբով, և նրանց ԴՆԹ-ն չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում:

3. Ծուռ ատամները

Ատամների և ծնոտի ձևի համար պատասխանատու արական գեներն ավելի ուժեղ են, քան իգական գեները: Հորից երեխան կարող է ստանալ ոչ միայն ծուռ ատամներ, այլև բարակ էմալ:

4. Վերարտադրողականության հետ կապված խնդիրներ

Գիտնականների կարծիքով սերմնահեղուկի անբավարար որակը կարող է լինել գենետիկ խնդիր: Եթե երեխան ծնվել է արտամարմնային բեղմնավորման արդյունքում, ապա, ամենայն հավանականությամբ, նա նույնպես կտառապի անպտղությունից

5. Սեռ

Կանխատեսումը կարելի է կատարել՝ ուսումնասիրելով հոր ծագումնաբանական ծառը: Եթե սերմնահեղուկը կրում է X քրոմոսոմ, ապա մոր X քրոմոսոմի հետ կապվելիս աղջիկ կլինի: Իսկ եթե սերմնահեղուկում Y- քրոմոսոմ է, տղա կլինի: Հետազոտողները ենթադրում են, որ դեռևս չբացահայտված գենը պատասխանատու է , թե ինչպես X և Y քրոմոսոմները կբաշխվեն սերմնահեղուկում:

6. Աչքի գույն

Քանի որ արական գեները գերակայում են կանացի գեների վրա, դիմագծերը և աչքերի գույնը, հավանաբար, նույնը կլինեն, ինչ հորինը:

7. Հասակ

Հասակը մեծապես կախված է հայրական գեներից: Բարձրահասակ հայրիկներն ունեն բարձրահասակ երեխաներ:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել