Եթե մեդիան ա ձևավորում հասարակական պահանջարկը, ապա այսօրվա մեդիակոնտենտի պայմաններում պետքա, որ ընթերցող չլիներ… մարդիկ, հոգնելով ցածրորակ ռուսալեզու ու անգլալեզու սայթերից քոփի-փէսթ արած գլամուռնի նյութերից, կդադարեին ինֆորմացիան սպառել… իսկ եթե հասարակական պահանջարկնա թելադրում մեդիաբովանդակությունը, ապա էդտեղ խնդիրն ավելի խորքայինա՝ նշանակումա, որ մեր հասարակությանը էդ ցածրորակ նյութերի բացի այլ բան չի հետաքրքրում, հակառակ դեպքում էդ նյութերը «ամենից շատ դիտված» չէին հանդիսանա... էս պայմաններում բավականին բարդանումա նորմալ ԶԼՄ-ի գործը, որտև սիրքլներում ու այլ վարկանիշային սանդղակներում լրատվություն ու որակյալ նյութեր գրող կայքը հայտնվումա վերջին հորիզոնականներում…

Իսկ վերջին հորիզոնականում հայտնվելու արդյունքում չի կարողանում գովազդ ունենալ, որտև գովազդատուն նախընտրումա էն սայթը, որի այցելուների քանակը մի քանի հազարով ավելա…իսկ գովազդը սայթի ֆինանսական ամենահիմնական աղբյուրնա հանդիսանում…

Արդյունքում որակյալ սայթը ֆինանսական խնդիրներ լուծելու համար սկսումա տեղադրել էդ գլամուռնի քոփի-փոսթէրը, որ կարողանա գոյատևի ու աշխատավարձ վճարի…
ստացվումա, որ պահանջարկը կամ տենդենցը ոչնչացնումա մեդիաշուկան… 
արդյունքում ունենում ենք ‪#‎operativslaqblognewes‬-ա նման մի բան, որը գցումա մեդիակոնտենտի level-ն ու անուղղակի ձևովով «ստիպում» մյուսներին հետևել իր օրինակին…
մեդիամենեջմենթի միջազգային փորձը ոչ մի կերպ չի տեղավորվում հայաստանայն իրականության մեջ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել