Operativ.am-ը գրում է.

ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը քննադատել է շրջակա միջավայրի եւ միգրացիայի հարցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, հաղորդում է Reuters-ը:

Նա դատապարտել է Վաշինգտոնի գործողությունները՝ ասելով, որ չմշակված նյութերը կարող են վնաս հասցնել էկոհամակարգին, խմելու ջրին  եւ մարդու առողջությանը, իսկ նավթային եւ գազային արդյունաբերության համար նորմատիվների նվազեցումը կարող է վնաս հասցնել մարդու իրավունքներին:

Բաչելետը նաեւ քննադատել է ԱՄՆ միգրացիոն քաղաքականությունը: Նրա խոսքով՝ այն լուրջ խնդիրներ է առաջացնում՝ կապված մարդու իրավունքների հետ: «ԱՄՆ մեկնել փորձող մարդկանց թվի կրճատումը չպետք է իրականացվի առանց ապաստարանի եւ միգրանտների միջազգային պաշտպանությունը հաշվի առնելու: Ազատազրկման վայրերում երեխաների դրությունը հատուկ մտահոգություն է առաջացնում»,- ասել է նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել