Երեկ ու այսօր ադրբեջանցիները ողողել են ռուսական լրատվամիջոցները («Գազետա», «Ուռա», «Լենտա», «Դնի», «Նեզավիսիմայա» և այլն) Խոջալուի մասին հոդվածներով։

Շատ հավանական ա, որ արևմտյաններում էլ կլինի, մեծ գումար ա ֆռում։

Հայաստանի կողմից ոչ մի համարժեք արձագանք չկա։ Երկար տարիներով մշակած հակաքարոզչական համակարգը փոխարինվել ա ֆեյք քշողների կլուբով։

Երեկ արդեն զգուշացրել էի, որ պետք է արագ արձագանքվի։ Քար լռություն։

Սպասելի էր՝ հաշվի առնելով՝ ով ա պատասխանատու այս ամեն ինչի համար։

Շարունակեք ապացուցել ձեր տոտալ անգրագիտությունը։
Ուղղակի երկիրն ա ափսոս։ Ու այն ժամանակը, որը պետք ա ծախսվի, ձեզանից հետո այս ամեն ինչը վերականգնելու համար։ Եթե վերականգնելու բան մնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել