Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ կան, որ մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Իբրահիմ Ալամշահ օղլու Վելիևը (VƏLİYEV İBRAHİM ƏLƏMŞAH OĞLU)։

Ուղղությունը ճշտվում է։

Լուսանկարներից երևում է, որ զինծառայողը ծառայում էր սահմանապահ զորքերում, ամենայն հավանականությամբ, «Ղազախ» սահմանապահ դիվիզիայում։

Նշեմ, որ նշված դիվիզիան 2018-ի դեկտեմբերից Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում մարտական ծառայություն է իրականացնում` փոխարինելով պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին։

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կամ պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել սպանված զինծառայողի մասին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել