ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Disney ստուդիայում պատրաստվում են էկրանավորել «Ռապունցել. խճճված պատմություն» անիմացիոն ֆիլմը: Այդ մասին հայտնել է Screen Rant-ը։

Լրագրողները դիմել են կինոընկերության ներկայացուցիչներին, որտեղ նրանց հաստատել են, որ դա ճիշտ է. նախագիծը գտնվում է մշակման վաղ փուլում: Հայտնի է, որ սցենարը գրելու է Էշլի Փաուելը:

Առայժմ պարզ չէ՝ արդյոք նախագիծը լինելու է 2010 թվականի մուլտֆիլմի ուղղակի ադապտացիան, թե ստեղծողները, այնուամենայնիվ, շեշտը կդնեն Գրիմ եղբայրների օրիգինալ հեքիաթի վրա:
Դերասանական կազմը նույնպես առայժմ չի հայտարարվել: Բայց օգտատերերը ցանցում ենթադրել են, որ գլխավոր դերերից մեկը՝ արկածախնդիր Ֆլին Ռայդերի դերը, կարող է խաղալ անգլիացի դերասան Բեն Բառնսը («Նառնիայի խրոնիկաները. արքայազն Քասփիանը», «Դորիան Գրեյ»):

«Ռապունցել. խճճված պատմություն» մուլիֆիլմը մեծ հաջողություն է ունեցել: Ամբողջ աշխարհում նա վաստակել է ավելի քան 592 միլիոն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել