Այս շենքը Դավթաշենի ձորի բերանին կառուցեցին ու բացեցին մի երեք տարի առաջ։ Ակուռատնի, մաքուր շենք։
Հիմա պատշգամբների մի մասը ներկված՝ մեկը՝ մանուշակագույն, մեկը՝ սպիտակ, մեկը՝ մուգ, մեկը՝ գլոբալ վերակառուցում ա նախաձեռնել, մի քանիսը՝ կիսաավարտ վերանորոգման հետքերով։ Անցել է ընդամենը երեք տարի։

Այս շենքը, կանխատեսում եմ, ևս 3-6 տարի հետո վերածվելու է Կենտրոնական Աֆրիկայի լավագույն ավանդույթներով ձևավորված շենքերից մեկի։ Վերահսկողություն բնակելի շենքերի արտաքին տեսքի հետ կապված չկա։ Այսպիսի շենքեր են մեր քաղաքների գրեթե բոլորը։ Բոլորիս շենքերն են այսպիսին։ Բոլորս ենք այսպիսի շենքերի հեղինակներ։

Վայելենք միասին։

Image may contain: outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել