Առաջարկում եմ ԱԺ արական սեռի պատգամավորներին գնալ մեկ շաբաթ Արցախի ՊԲ-ի զորամասերում կամավոր ծառայության: Ով չի ծառայել, գոնե մոտավոր պատկերացում կկազմի, թե ինչ է բանակը, ու հնարավոր է, որ վերջապես խելացի առաջարկներ անեն ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:

Տղեք ջան, գնացեք, ներսից խնդիրները հասկացեք, եկեք ու սկսեք ելքեր փնտրել, քանի որ շատերդ բանակ չեք գնացել ու դա պատճառաբանում եք գիտությամբ զբաղվելով, ապա գնացեք ու ձեր խելացի լինելը ցույց տվեք այնտեղ, խոսեք զորքի հետ, քնեք զորանոցում, գիշերը ժամը 4-ին թող հերթապահն արթնացնի ձեզ ու ասի, որ վերակարգում ձեր հերթն է, ու երկու ժամ պետք է զենքով դրսում կանգնեք և այսպես շարունակ: Հավատացնում եմ՝ պետությունը ձեր բացակայությունից հաստատ չի տուժի, ժողովուրդն էլ մեկ շաբաթ ազգափրկիչ հերթական ֆեյսբուքյան ստատուսը չի կարդա: Ուրեմն հավաքվում եք, դիմում եք տալիս ՊՆ ու դեպի զորքեր:

Գրում եմ առանց հեգնանքի, հույս ունեմ, որ տաքուկ սենյակներից ու լավ փող բերող գործուղումներից ու փետրվարի երկանգամյա պարգևավճարից շատերդ կկտրվեք գոնե մեկ շաբաթով: Դժվար բան է կոմֆորտից դուրս գալը, բայց հույս ունեմ, որ կդիմանաք առանց բջջայինի ու ուղիղ եթերների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել