Ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կազմակերպելով, իշխանությունը փորձելու է ժողովրդին գործիք դարձնելով, հասնել իրեն ծառայող ՍԴ ունենալուն: Մասնագիտական ազդեցիկ համայնքի՝ իրավաբանների, իրավապաշտպանների դիտարկմամբ, այս փաթեթը հակաիրավական, հակաժողովրդավարական, հակապետական բովանդակություն ունի՝ լրջագույն խախտումներով հանդերձ: Իմ խորին համոզմամբ, անկախ այն բանից հանրաքվե կկայանա թե ոչ, անկախ նրանից, թե կայանալու դեպքում էլ ինչ արդյունքներ կլինեն.
Սա այն դեպքն է, որ ժողովրդի ուսերին է մնալու ողջ պատասխանատվությունը:
Սա այն դեպք է, որ նման բովանդակությամբ փաստաթղթով հանրաքվե անցակացնելու դեպքում միջազգային հանրությունը մեր երկիրը դիտարկելու է հակաժողովրդավարական:
Սա այն դեպքն է, որ իշխանությունը բացահայտ ի ցույց է դնում գրպանային ՍԴ ունենալու ձգտումը, որը նկրտում է դեպի բռնապետական ռեժիմ:
Եվ վերջապես՝ սա այն դեպքն է, որ մեր երկրի ինքնիշխանությունը հետընթաց է ապրելու և գնալու է դեպի գաղութականացում:
Հիմա մտածեք, նորից եմ կրկնում՝ անկախ հանրաքվեի արդյունքներից, ում է ձեռնտու այս խաղի մեջ սոցիալական ահռելի բեռի տակ խեղդվող ժողովրդին ներքաշելը և ում շահից է բխում Հայաստանը X գերտերության գաղութ դարձնելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել