Ես էլ էի այն մարդկանցից մեկը, ով անկեղծորեն կարծում էր, որ իշխանափոխությունը փոխելու էր հասարակության մեջ կոտակված փոխադարձ անհանդուրժողականությունը:
Բայց, փաստորեն, սխալվեցի...
Այսօր երկրում աննախադեպ թշնամանքի ու ատեության մթնոլորտ է՝ ամեն պահ հղի իրար ոչնչացնելու վտանգով:
Փաստորեն, իշխանության համար ժողովրդին սևի ու սպիտակի բաժանելը քիչ էր, հիմա էլ բաժանում են <<այո>>-ի ու <<ոչ>>-ի...
Տո գետինը մտնի (ավելի կոպիտ կարտահայտվեի) էն հանրաքվեն, որը, հերիք չէ, որ հընթացս ևս մի քանի ամիս ֆուտբոլի գնդակի պես տշում է չիրացված տնտեսական հեղափոխության խոստումը, մի բան էլ՝ առանց այն էլ պառակտված ժողովրդին ավելի է հեռացնելու իրարից:
Պատմությունը չի ներելու այս ամենը, և սրա համար դեռ շատ թանկ է վճարելու մեր երկիրը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել