Հարգելի և ոչ հարգելի իրավապահներ,

Մոտ երկու շաբաթ է անցել այն բանից, երբ Նարեկ Սամսոնյանը անհերքելի փաստեր ներկայացրեց առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ֆեյքերի ֆաբրիկայի առանցքային մաս կազմող յութուբյան ալիքներն ունեն կոնկրետ ղեկավարներ, որոնց ինքնությունները հայտնի են։ Բերվեցին նաև աներկբա փաստեր, որ այդ ալիքների գործողությունները բացահայտ ատելության քարոզ ու զրպարտանք են կրում ամեն դրվագում, և դրանց գործունությունը պետք է կասեցնել և տալ դրանց իրավական գնահատական։

Զարմանալիորեն դուք անհաղորդ մնացիք այդ բացահայտման նկատմամբ, այնինչ պետք էր օր առաջ զբաղվել Նիկոլի այս շնաբարո դուրսպրծուկների վնգստոցներով, որոնցով նրանք ծծում են... պարկեշտ քաղաքացիների... համբերությունը։ Իրոք ծծում են։

Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ հորդորել ձեզ անել դա, որովհետև ձեր անգործությունը կարող է դառնալ հանցավոր։ Հասկանո՞ւմ եք, այն մարդիկ, ում զրպարտում, վիրավորում ու պիտակավորում են այս շնաբարո դուրսպրծուկները, ունեն ընտանիքներ, բարեկամներ, ընկերներ, ամուսիններ, եղբայրներ, հայրեր ու որդիներ։ Ես չեմ հասկանում, պետք է անպայման այդ մարդկանցից ինչ-որ մեկը կամ մի քանիսն իրենց միջոցներով գտնեն սրանց որջը ու կոշիկները վրաները սրբեն, որ իրար գա՞ք, իսկ դա մի օր անպայման լինելու է, եթե դուք, հարգելի ու ոչ հարգելի իրավապահներ, շարունակեք ջայլամություն անել։

Դա՞ եք ուզում, որ լինի, չէ՞ որ եթե մարդը չի ստանում իր իրավունքների պատշաճ ապահովում պետությունից, ինքը ունի բարոյական իրավունք պաշտպանելու դրանք ինքնուրույն, իր ուժերի ու պատկերացումների սահմանում։

Ի գիտություն՝ սրանք սկսել են ռեզերվային ալիքներ աճեցնել, որովհետև YouTube-ը կարծես ավելի մտահոգ է ՀՀ պարկեշտ քաղաքացիների իրավունքներով ու փակել է սրանց ֆլագման ալիքների մոնետիզացիան։ Այնպես որ, հարգելի ու ոչ հարգելի իրավապահներ, հաջորդ քայլը ձերն է, մի խայտառակեք ձեր համազգեստներն ու ուսադիրները, արեք այն, ինչի համար կոչված եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել