Ամերիկյան դերասաններ Խոաքին Ֆենիքսն ու Ռենե Զելվեգերը Բրիտանական կինոակադեմիայի կողմից լավագույն դերասաններ են ճանաչվել, որոնք գլխավոր դերեր են խաղացել:

Կիրակի երեկոյան Լոնդոնում կայացել է կինոաշխարհի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ ամենամյա BAFTA մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվել է 73-րդ անգամ: Կինո և հեռուստաարվեստների բրիտանական ակադեմիան մրցանակաբաշխությունը կազմակերպել է «Ալբերտ հոլ» սրահում:

45-ամյա Ֆենիքսը պարգևատրվել է Տոդ Ֆիլլիպսի «Ջոկեր» ֆիլմում գլխավոր դերը մարմնավորելու համար:

Ռենե Զելվեգերը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակ է ստացել Ջուդի Գարլենդի մասին «Ջուդի» կենսագրական ֆիլմում գլխավոր դերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել