Operativ.am-ը գրում է․

Իրանում Հորմոզգանի նահանգապետի հետ հանդիպման ընթացքում Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թիբոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ջանքեր գործադրել Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները հանելու եւ երկու երկրների միջեւ գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ, հաղորդում է Mehr-ը:

Թիբոն նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է քայլեր ձեռնարկել ԻԻՀ-ի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու եւ երկրի հետ գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ, եւ «այդ կապակցությամբ նա անցկացրել է բազմաթիվ բանակցություններ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ»:

 «Մենք պատրաստ ենք առաջ շարժվել Ֆրանսիայի եւ Իրանի միջեւ գործընկերությունը զարգացնելու փոխադարձ ըմբռնման համատեքստում»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ Հորմոզգան նահանգը կարող է ծառայել որպես երկու երկրների միջեւ համագործակցության կենտրոն, հատկապես, տնտեսության, առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել