Նկարում պատկերված է Չինաստանի պատմության ամենահայտնի պատմական, ճարտարապետական և մշակութային հուշահամալիրներից մեկը՝ հայտնի «Տերակոտե բանակը»: Մոտ 8 հազար զինվորների արձաններից բաղկացած այս հուշահամալիրը գտնվում է Ցին դինաստիայի կայսր Շիխուանդի դամբարանի մոտ: Կայսեր ցանկությամբ կավից կառուցված այս զինվորները պետք է իրեն ուղեկցեին մահվանից հետո: Այս հրաշքը կառուցվել է Մ.Թ.Ա 3-րդ դարում և մոտավորապես 2200 տարեկան է: ԱՄՆ նախագահ Ռեյգանը չէր կարողացել զսպել իր հիացմունքը և այն անվանել էր «Մեծ հրաշք որը պատկանում է մարդկությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել