168.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներկայում Ռուսաստանը չի կատարում սիրիական Իդլիբում իրադրության կարգավորման իր պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել Աստանայում եւ Սոչիում։

«Վերջին օրերին Իդլիբում ուժեղացել են հարձակումները ռեժիմի կողմից, որը հենվում է Ռուսաստանի աջակցության վրա: Ներկայում Ռուսաստանը չի կատարում Աստանայի եւ Սոչիի համաձայնագրերը: Մեր համբերությունն սպառվում է: Մենք Ռուսաստանին ասել ենք, որ եթե դուք չդադարեցնեք ռմբակոծումները, մենք կանենք այն, ինչ հարկավոր ենք համարում»,- ասել է Էրդողանը լրագրողներին օդանավում՝ Սենեգալից վերադառնալիս:

Նրա խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել