Այսօր Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության ամենավստահելի երաշխավորի՝ Հայոց բանակի օրն է։
Իսկ գիտե՞ք՝ ինչու է բանակն ամենակայացածը բոլոր պետական ինստիտուտների շարքում, քանզի որևէ այլ կառույցի հանդեպ մեր ժողովուրդը չի տածում նույնքան ջերմ զգացողություններ՝ սեր ու կարոտ, խնամք ու հոգածություն․․․
Բանակում հայ ծնողի սիրելի զավակն է, հայ տատիկ-պապիկի սիրելի թոռնիկը, հայ աղջկա սիրած տղան ու սիրելի եղբայրը, հայ կնոջ սիրելի ամուսինը, հայ տղայի սիրելի եղբայրն ու ընկերը, սիրելի փեսան, աներձագը, բաջանաղը, տեգրը, մանկության ընկերն ու հարևանը․․․

Ո՞ւր էր, թե Հայաստանի մեկ այլ պետական կառույցի հետ կապված էլ այսքան սեր լիներ․․․

Շնորհավո՜ր Հայոց անպարտելի բանակի 28-րդ տարեդարձը, բարի ու խաղաղություն պարտադրող ծառայություն բոլոր զինծառայողներին, փառք ու պատիվ Հայրենիքին ամենաթանկը՝ իրենց կյանքը նվիրած անմահ Հերոսներին․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել