Econews.am-ը գրում է.

Գորիսի՝ 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին բաց նամակ է ուղղել, որը բացահայտում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ նրա գործարքները: Նամակը  տպագրվել  է «Առավոտ» օրաթերթում:

 «Հարգելի պարոն Մ. Հակոբյան, հանրահայտ է, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Սյունիքի մարզի առաջնահերթ կարիքները հոգալու նպատակով վերջին տարիներին «Սյունիք» բարեգործական հիմնադրամին (նախագահ՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան) փոխանցել է ծանրակշիռ ֆինանսական միջոցներ: Անշուշտ, ժողովուրդն իրավունք ունի տեղեկանալու, թե Դուք ինչքան դրամ եք փոխանցել նշված հիմնադրամին եւ արդյոք համապատասխան հսկողություն իրականացվե՞լ է այդ ֆինանսական միջոցների ծախսերի հետ կապված: Հայտնի է նաեւ, որ Ձեր կոմբինատը ամիսներ առաջ գնել է մոլիբդենով եւ պղնձով հարուստ Գեղիի հանքի շահագործման իրավունքը: Հրապարակվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ Խաչատրյանն է ձեռք բերել այդ հանքի շահագործման իրավունքը: Խնդրում եմ հրապարակել, թե Ձեր կոմբինատը ՀՀ Սահմանադրությամբ ազգային հարստություն հանդիսացող այդ հանքի շահագործման իրավունքը երբ, ումից եւ ինչքան գումարով է գնել: ՀՀ քաղաքացի Սամվել Հարությունյան»:

Ի պատասխան Մաքսիմ Հակոբյանն ասել է.  «Ինքը ո՞վ է, որ նամակ ուղարկի, ինքը ինձ չի կարող նամակ ուղարկել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել