Փաստորեն, մենք հեղափոխություն էինք անում և մեծ երազներ փայփայում, որպեսզի հետո քաղաքական լրջագույն դիսկուրսներ դառնան գրիչներն ու դրանց պատմությունները...

Մենք հեղափոխություն էինք անում, որպեսզի դրա արդյունքում փոխանակ իրական հեղափոխություն տեղի ունենար, և նախկինն ու փտածը փոխարինվեին նորով, այսօր Սահմանադրական դատարանի մի նախագահ հեռացնելու համար կաշառատվության նմանվող և արագ ընդունված վաղաժամ թոշակ-առաջարկ-օրենքի տապալումից հետո գրիչի լուսանկարը դառնար մարդուն պաշտոնից հեռացնելու վերջին գործիքը:

Մենք իջել ենք այնքան, որ, այլևս մոռանալով ներքաղաքական, տնտեսական, տարածաշրջանային և միջազգային կարևորագույն իրականությունների մասին, որոնք լրջագույն մարտահրավերներ են մեզ համար, տրվել ենք գրիչների և դրանց դեպքերի մասին հայտարարմանը, քննարկմանը, ամենաբարձր մակարդակներում մանր պատմությունների տարածմանը:

Մենք գլորվում ենք անդունդն անասելի արագությամբ:

Առավել արագ, քան դրա մասին կարող էին երազել մեր թշնամիները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել