Վերջին 1 շաբաթվա ընթացքում, բացի Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբում և Հալեպում ակտիվացած ռազմական գործողություններից, բավականաչափ ուշագրավ զարգացումներ են տեղ գտել նաև այդ երկրի հյուսիսարևելյան շրջաններում:

Բանն այն է, որ նշված ժամանակահատվածում առնվազն 2 անգամ ամերիկացի զինծառայողները խոչընդոտել են ռուսական ԶՈւ-ի ավտոշարասյան շարժը միջազգային նշանակության Սիրիայի արևմտյան շրջաններն Իրաքի սահմանին կապող M4 ավտոմայրուղու տարբեր հատվածներում, ինչի հետևանքով որոշ ժամանակ ճանապարհը փակվել է:

Ռուս զինծառայողները փորձել են նոր ռազմական հենակետեր հիմնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ այն շրջաններում, որտեղ իրականացնելու էին պարեկային գործողություններ:

Ամերիկյան կողմը հատկապես կտրուկ է գործել իր կողմից պահպանվող Հասաքա նահանգի նավթահորերով հարուստ Ռումելյանի շրջանում ռուսական հենակետ հիմնելու փորձին, որից հետո ռուսները վերադարձել և կրկին դիրքավորվել են Քամիշլիի օդանավակայնի տարածքում, որը վերահսկում են սիրիական կառավարական ուժերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել