Ռեփեր Էմինեմին քննադատել են համացանցում Music to be murdered by նոր ալբոմի թողարկումից հետո: Նոր երգերից մեկում նա կատակել է 2017-ին Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Այս մասին գրում է Entertainment Tonight-ը:

Իր Unaccommodating երգում Էմինեմը ասում է, որ հեռվից նայում է շոուն և սպասում է «պատերազմիկի»:

Այս կատակը վրդովեցրել է համացանցի օգտագործողներին, ովքեր քննադատել են կատարողին ահաբեկչության զոհերին անարգելու համար: Ռեփերը դեռևս չի արձագանքել:

Հիշեցնենք, որ 2017-ի մայիսի 22-ին Արիանա Գրանդեի «Մանչեսթեր Արենա»-ում տեղի ունեցած համերգի ընթացքում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել էր 22 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել