Վարչապետը որ ասում է, թե 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել, նորից ստում է։

Քանի որ ձեռքիս տակ չկա 2019թ․ բանակում զոհերի թվի հստակ աղբյուր, կարելի է կատարել պարզ մաթեմատիկական հաշվարկ։ Օրինակ՝ 2018թ․ տվյալները հստակ են ու հաստատված՝ 63 զոհ ենք ունեցել։ Եվ եթե, ՀՀ ԳՇ պետի ասելով, 2019թ․ զինված ուժերում 22 տոկոսով նվազել է զոհերի թիվը 2018թ․ համեմատ, ապա մոտավոր ստացվում է 49 թիվը։

Իսկ եթե փորփրեք արխիվները, ապա կտեսնեք, որ, օրինակ, 2000-ականներին ավելի քիչ դեպքեր են գրանցվել (2003-ին՝ 40 զոհ, 2004-ին՝ 38 զոհ, 2005-ին՝ 47 զոհ, 2006-ին՝ 33, 2007-ին՝ 31, 2009-ին՝ 42, 2011-ին՝ 39, 2013-ին՝ 31, և այլն, էլի ցածր թվեր կան)։

Վարչապետի ամենօրյա ՖԲ ցուցանիշներն արդեն զավեշտի են վերածվում, և քիչ թե շատ տեղյակ մարդիկ ուղղակի չեն կարող հավատալ մեծն մոլորեցնողի տողերին։

#խմբագրի_քանի_շուտա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել