Հանս Ցիմմերը, որը գրել է «Անձրեւի մարդը», «Գլադիատոր», «Սկիզբ», «Ինտերսթելլար» կինոնկարների երաժշտությունը, դարձել է Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» 25-րդ ֆիլմի նոր կոմպոզիտորը: Այդ մասին հայտնել է Variety-ն:

Ավելի վաղ նոր Բոնդի համար երաժշտությունը պետք է գրեր Դեն Ռոմերը, որը «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի ռեժիսոր Քերի Ֆուկունագայի հետ միասին աշխատել է «Անցեղ գազանները» կինոնկարի եւ «Մոլագարը» սերիալի վրա: Սակայն պրոդյուսերական ընկերության հետ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով կոմպոզիտորը նախագծից հեռացել է ժապավենի՝ վարձույթ մտնելուց մի քանի ամիս առաջ:

Ցիմմերը սաունդթրեքների ամենապահանջված ստեղծողներից մեկն է Հոլիվուդում: Այժմ նա արդեն գրում է «Հրաշք-կինը. 1984», «Թոփ Գանա. Մեւերիկ» եւ «Ավազաբլուրներ» ֆիլմերի երաժշտությունը:

007 գործակալի մասին նոր պատմությունը պետք է էկրան բարձրանա արդեն ապրիլի 9-ին: Ձայնագրությունը, ամենայն հավանականությամբ, հարկավոր է ավարտել փետրվարի կեսերին, հուսանք, որ նա կհասցնի:

Հանս Ցիմմերը 11 անգամ անվանակարգվել է «Օսկար» մրցանակի եւ այն ստացել է 1994 թվականին «Առյուծ արքա» ֆիլմի համար: «Ոսկե գլոբուսի» կրկնակի եւ «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել