Ռոման Աբրամովիչը 7 երեխա ունի և նրանց բոլորի անհոգ ծերությունը նա արդեն ապահովել է։ Երեխաներից յուրաքանչյուրի ժառանգությունը 1,3 միլիարդ դոլար է կազմում։ Օլիգարխը ոչինչ չի խնայում իր երեխաների համար, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ նրանք բոլորը հագեցած կյանքով են ապրում։ Աբրամովիչի 23-ամյա դուստրը՝ Սոֆյան, իր Ինստագրամում պարբերաբար լուսանկարներ է տեղադրում, որոնք շարժում են համացանցի որոշ օգտատերերի նախանձը։

Սոֆյայի բաժանորդները կարող են տեսնել շքեղ առանձնատները, զբոսանավերը, մալդիվյան արձակուրդները և շոփինգը աշխարհի լավագույն քաղաքներում։

Աղջիկը շատ է ճամփորդում աշխարհով մեկ, հանգստանում է զբոսանավի վրա և արևի լոգանք ընդունում շքեղ լողափերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել