Մինչ Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարումը հասել է գագաթնակետին, և բացառված չէ, որ մոտակա ժամանակներս միջնորդավորված կամ ուղղակի կերպով բախումներ տեղի ունենան երկու երկրների միջև, որոշ երկրներ փորձում են օգտվել իրավիճակից։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Թուրքիային, որը, դեռևս Սիրիա ներխուժումը չմարսած, հիմա էլ զորքեր է ուղարկում Լիբիա՝ ավելի թեժացնելով այնտեղ ստեղծված իրավիճակը։

Եվ քանի որ այս օրերին միջազգային հանրության ուշադրությունը լիովին սևեռված է Մերձավոր Արևելքում իրանա-ամերիկյան հարաբերություններով պայմանավորված իրավիճակին, Թուրքիայի գործողությունները համապատասխան արձագանք չեն ստանա։ Ավելին՝ վերջինս փորձում է օգտվել իրավիճակից՝ հայտարարելով, որ պատրաստ է միջնորդական առաքելություն ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել