Նման անմտածված քայլով այս երիտասարդ բանակում չծառայած հերթական պաշտոնյան ավելի շատ պատվի, արժանապատվության և գործարար համբավի կորուստներ է ունենալու։

Եթե բանակում չծառայելը, սկոլիոզի պայմաններում ակտիվ սպորտով ու գործունեությամբ զբաղվելու պայմաններում պատիվն ու արժանապատվությունը բարձրացել է...

Իսկ այդ խմորը շատ ջուր կտանի, Բադասյանը ծանոթ չէ Նարեկ Մալյանի բնավորությանը, նպատակամղվածությանը և հետևողականությանը...

Ես նրան խորհուրդ կտայի չմտնել այդ գործընթացի մեջ... Ուղղակի բարեկամական խորհուրդ. Մալյանը բանակում ծառայել է՝ ի տարբերություն իրեն, և նա՝ բոլորը, ովքեր ծառայել են բանակում և պաշտոնյա հայր, քավոր, բարեկամ չեն ունեցել, պարտավոր են նրանից հաշիվ ու պարզաբանումներ պահանջել, որն այդպես էլ չբարեհաճեց ներկայացնել Բադասյանը...

Եթե հույսը դրել է իր նախարարական պաշտոնի և դատական ճնշումների զանազան մեթոդների կիրառման վրա, ապա դա երազախաբի էֆեկտ կունենա ու շատ բարդ կլինի, շա՜տ... Եվ չեմ բացառում նորանոր փաստերի ի հայտ գալու հնարավորությունները... Նաև մյուս պաշտոնյաների վերաբերյալ...
Մեղվի փեթակը խառնելու արդյունքը կզգան բոլորը...

Կից նյութն այստեղ՝ Ռուստամ Բադասյանը դատական հայց է ներկայացրել Նարեկ Մալյանի դեմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել