Նոր լսեցի Ավինյանի հարցազրույցի այն մասը, որ կապ ուներ Ամուլսարի հետ :Այս մարդը կամ հիմքեր է տալիս լիդիանին, որ միջազգային արբիտրաժում ավելի փաստարկված հանդես գա Հայաստանի Հանրապետության դեմ կամ դավադրապաշտական ցնորքների զոհ է և հոգեբուժական համալիր ստուգման կարիք ունի:Ասում է ֆիլմեր են նկարահանվել Ամուլսարի հանքարդյունաբերական ապագայի դեմ :Հիմա ի՞նչ ԷԼԱՐԴ-ը այդ ֆիլմերի հիման վրա տվեց այն եզրակացությունը, որը ծրագիրը բնապահպանական ռիսկերի կառավարման առումով խնդրահարույց է:Կամ եթե նույնիսկ ֆիլմեր է նկարվել ապա օրինակ ես, Պողոսը կամ Փառանձեմը ինչ կապ ունենք այդ ֆիլմերի հետ : Այս կառավարությունը իմ մոտ զրո վստահություն ունի և այս սուբյեկտը իր նշանակալի ավանդը ունի այդ վստահության անկման մեջ :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել