Եթե դուք դեղին հետքեր, ճարպագնդեր եք նկատում ձեր կոպերի վրա, ապա անմիջապես մի վազեք կոսմետոլոգի մոտ: Դուք պետք է ոչ թե հեռացնեք այդ տգեղ թերությունը, այլ պետք է վերացնեք դրա առաջացման պատճառը: Համաձայն բրիտանական բժշկական ամսագրում հրատարակված հետազոտությունների՝ սրտային հիվանդությունների և դեղին հետքերի, որոնց գիտական անունը քսանտելազմա է, մեջ կապ գոյություն ունի:

Քսանտելազմաների և սրտային հիվանդությունների միջև կապը

Քսանտելազմաներ կարող են առաջանալ և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, դրանք առավել հաճախ հանդիպում են 40 տարեկանից հետո: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեղին բշտիկները հանդիսանում են խոլեստերինի կուտակումներ: Դրանք ոչ մի կերպ չեն ազդում տեսողության վրա, փափուկ են և ցավոտ չեն, այդ պատճառով էլ շատերն անտեսում են դրանք: Ոմանք նախընտրում են հեռացնել քսանտելազմաները, քանի որ դրանք էսթետիկ տեսք չունեն, բայց դրա հետ մեկտեղ, նույնիսկ չեն էլ ենթադրում, որ դա օրգանիզմի կողմից շատ կարևոր ազդանշան է: Հենց այդ պատճառով էլ, նույնիսկ հեռացնելուց հետո, դրանք նորից առաջանում են, կարծես հիշեցնում են այն մասին, որ պետք է սկսել բուժել հիմնական պատճառը: Հետազոտությունները ցույց են տվել, որ քսանտելազմա ունեցող 12745 հետազոտված մարդկանցից բոլորի մոտ մեծ է եղել ինֆարկտի ռիսկը, սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը և նրանց մոտ մահացության աստիճանը շատ բարձր է եղել: Երկարամյա հետազոտություններն ապացուցել են, որ քսանտելազմաները հանդիսանում են հետևյալ հիվանդությունների նախանշաններ. Սրտի կաթված, սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոզի բարդ ձևեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել