Խռմփոցը կարող է բավական մտահոգիչ լինել ամուսնության համար։ Ոչինչ չի կարող լինել առավել զայրացնող, երբ զույգերից մեկը չի կարողանում քնել մյուսի խռմփոցի պատճառով։

Խռմփոցի պատճառներից մեկը ավելորդ լորձն է, այնպես որ, եթե նվազեցնեք քթանցքերում ու կոկորդում լորձի քանակությունը, ապա Ձեր կողակիցը կկարողանա հանգիստ քնել։

Այս բնական հյութը կօգնի ազատվել ավելորդ լորձից ու միաժամանակ խռմփոցից, որի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

• ¼ կիտրոն

• 1 մատնաչափ կոճապղպեղ

• 2 խնձոր

• 2 գազար։

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և լավ հարել, մինչև ստացվի համասեռ խառնուրդ։
Խմել այս խառնուրդը քնելուց մի քանի ժամ առաջ և խռմփոցը կդադարի։

Կարևոր է նաև խուսափել որոշակի սովորություններից, որոնք կարող են լորձ առաջացնել ու խթանել խռմփոցը։ Պետք է խուսափել շատ շոկոլադ ուտելուց, կրճատել ալկոհոլի ընդունումը, խուսափել տապակած սննդից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել