ՀՀ նախագահը ստորագրել է ՍԴ անդամներին վաղաժամկետ թոշակի ուղարկելու մասին օրենքը:
Դե, զարմանալի կլիներ, որ հակառակը լիներ:
Խնդիրն այստեղ այլ է:

Եթե հաշվի առնենք այն, որ նախագահը, ամենայն հավանականությամբ, օրենքները ստորագրում է ներքին համոզմունքով, այլ ոչ թե հարկադրաբար, ինչպես նաև այն, որ, ըստ Սահմանադրության, նախագահը հետևում է այդ նույն Սահմանադրության պահպանմանը, ապա դա նշանակում է, որ նախագահը հընթացս կիսում է ստորագրվող օրենքի սահմանադրական լինելու կարծիքը, ասել է, թե՝ նախագահի ու քաղաքական մեծամասնության տեսակետը նույնն է, ասել է, թե՝ այդ օրենքի անբարենպաստ հետևանքների համար քաղաքական պատասխանատվությունն իշխանության հետ հավասար կրելու է իրեն առաքվող տեքստերի տակ հլու-հնազանդ ստորագրող նախագահը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել