Հագուստի լավ տեսքը պահպանելու համար, առաջին հերթին այն անհրաժեշտ է ճիշտ լվանալ։ 

1. Լվացքի փոշու ավելցուկը հանգեցնում է առատ փրփուրի, որը կարող է կեղտը պահել այնպիսի վայրերում, ինչպիսի օձիքն է։ Դրա հետևանքով այնտեղ կարող են բակտերիաներ կուտակվել։

2. Հագուստի վրա առկա շղթաները նախքան լվացքը հարկավոր է փակել, քանի որ դրանց ատամիկները կարող են վնասել մյուս իրերը։

3. Լողազգեստների ավտոմատ լվացում։ Լողազգեստները, ինչպես նաև էլաստենից և սպանդեքսից պատրաստված ցանկացած իր խստիվ արգելվում է լվանալ լվացքի մեքենայում։ Միայն սառը ջուր և ձեռքով լվացք։

4. Եթե լվացքի մեքենայի մեջ եք լվանում բարձերն ու վերմակները, ապա հարկավոր է դրանք երկու անգամ լվանալ, քանի որ բմբուլները կարող են պահել լվացքի միջոցը լվացքի մեքենայի ներսում։

5. Պետք չէ լվացքի մեքենան խիստ ծանրաբեռնել, քանի որ դրանից պատռվում են իրերն, ու անսարք է դառնում լվացքի մեքենան։

6. Շատ թանկարժեք լվացքի միջոցներ ունեն իրենց ավելի մատչելի տարբերակները։ Օրինակ՝ աղը վերադարձնում է իրերի վառ գույնը, իսկ կավիճն օգնում է ազատվել յուղոտ հետքերից։ Տնտեսական օճառը սպիտակեցնում է և հեռացնում լաքաները։

7. Հարկավոր է ավելի հաճախ լվանալ լվացքի մեքենան, և պետք չէ մոռանալ, որ լվացքի փոշու բաժինը լվացքի մեքենաների մեծ մասի դեպքում դուրս է գալիս։ Քանի որ դրա տակ հավաքվում են լվացքի միջոցներ, այն ավելի մանրակրկիտ է հարկավոր մաքրել։ Մի փակեք լվացքի մեքենայի դուռը լվացքի ավարտից հետո, որպեսզի այն հասցնի չորանալ և օդափոխվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել