Հոլիվուդյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոն որոշել է նկարահանել «Սպանել Բիլին» դիլոգիայի շարունակությունը: Կինոռեժիսորն իր ծրագրերի մասին պատմել է Andy Cohen Live ռադիոշոուի ընթացքում, որից հատված է հրապարակվել YouTube-ում:

Ռեժիսորը հայտարարել է, որ ֆիլմի երրորդ մասով կզբաղվի երեք տարուց ոչ շուտ, և այն կտարբերվի նախորդներից: «Ես չէի ցանկանա պարզապես ինչ-որ անհեթեթ արկած նկարել: Նա (հարսնացուն՝ Ումա Թուրմանի դերակատարմամբ) պարզապես արժանի չէ դրան»,- ընդգծել է նա:

«Հարսնացուն երկար ու համառ պայքարել է: Այս անգամ ես գաղափար ունեմ, որն իրականացնելը, հավանաբար, շատ հետաքրքիր կլինի»,- հավելել է Տարանտինոն:

2016-ին ռեժիսորը պնդում էր, որ նախատեսում է կանգ առնել տասը կինոնկարի վրա՝ նշելով, որ «Սպանել Բիլին» դիլոգիան համարվում է որպես մեկ կինոնկար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել