Կանադացի դերասան Մենա Մասուդը, որը մարմնավորել է Ալադինին Գայ Ռիչիի «Ալադին»-ում, պատմել է իր կարիերայի մասին պրեմիերայից հետո, փոխանցում է Daily Mail-ը:

Մասուդի խոսքերով, նա «Ալադին»-ից հետո նկարահանվելու ոչ մի առաջարկ չի ստացել: Դերասանը գործընկերներին հորդորել է հիշել, որ նման դերերից հետո նրանց միշտ չէ, որ ճանաչում է սպասում: «Ինչ-որ մեկն ասել է. նա միլիոններ է վաստակել, բոլորը ցանկանում են նրան նկարահանել, բայց դա այդպես չէ»,- տխրել է Մասուդը:

28-ամյա դերասանը վստահ է, որ ռեժիսորները նրան դեռ երկար ժամանակ չեն նկատելու:

1992-ի Դիսնեյի մուլտֆիլմի կինոտարբերակը թողարկվել է 2019-ի գարնանը և վարձույթում վաստակել է ավելի քան մեկ միլիարդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել