Կարծում եմ` քաղաքականությամբ հետաքրքրվող ցանկացած մարդ պատկերացրել է, թե այս կամ այն իրավիճակում ինչ որոշում կկայացներ, եթե լիներ երկրի նախագահը: Այսօրվա իրականության մեջ, աշխարհաքաղաքական այս իրավիճակում Հայաստանի համար, իմ խորին համոզմամբ, գոյություն ունի միայն մեկ ամենաճիշտ որոշումը: Եվ այսպես, մի կողմից օրեցօր զարգացող և հզորացող Թուրքիան է, ում առաջ ավելի ու ավելի դժվար է դառնում դնել ցեղասպանության ընդունման և փոխհատուցման հարցը, մյուս կողմից ամեն օր հայատյացության սերմանմամբ և ռազմական հռետորաբանությամբ զբաղվող Ադրբեջանն է, ում մեր "դարավոր բարեկամ" Ռուսաստանը վաճառեց ժամանակակից մասսայական ոչնչացման հզորագույն զենք ու զինամթերք, որի կիրառման պարագայում Հայաստանի գոյության վտանգ է առաջանում: Այսպիսով վստահ եմ, որ օր առաջ Հայաստանի նախագահը պարտավոր է անել մի բան, որը կարող է միանգամից լուծել ազգային անվտանգության այս հարցը: Այդ քայլը հետևյալն է.
ունենալով ատոմակայան և ուրանի պաշարներ ՀՀ-ում, ունենալով գիտական մեծ ռեսուրս թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս` գաղտնիության ամենաբարձր պայմաններում ՀՀ նախագահը պարտավոր է Հայաստան հրավիրել հայազգի գիտնականների` ядерщик - ների, ինժեներների, ռազմական ոլորտում մեծ փորձ ունեցող գիտնականների, և վերջիններիս առաջ դնել միայն մեկ պահանջ` ամենակարճ ժամանակահատվածում Հայաստանի համար ստեղծել ՄԻՋՈւԿԱՅԻՆ ԶԵՆՔ !!! 
Այսպիսով Թուրքիայի հետ կխոսենք ավելի ամուր դիրքերից, մեզ հետ հաշվի կնստի ամբողջ աշխարհը (ու թքած սկզբնական շրջանում նրանց պատժամիջոցների վրա, միևնույն է , մի օր հաշտվելու են այդ մտքի հետ, ինչին կօգնի մեր լոբբին), իսկ Ադրբեջանը հավերժ կարող է մոռանալ վերջին 20 տարվա ընթացքում գնած ամենաժամանակակից սպառազինության գործնական կիրառության մասին մտածելուց նույնիսկ:
Միջուկային զենք ունենալու անհրաժեշտությունը Հայաստանի համար օր առաջվա խնդիր է: Միայն միջուկային տերություն լինելով մենք կարող ենք դուրս գալ այս ռազմա-աշխարհա-քաղաքական ճգնաժամից: Սա իմ համոզմունքն է, և ես հենց այդպես կվարվեի, եթե լինեի ՀՀ նախագահ ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել