Փաստորեն, այս իշխանությունները միայն կողմնակիցների, իրենց թիմի, նրանց հարազատների, քավոր-սանիկների, ընկերների իշխանությունն են, այլապես ինչո՞վ բացատրել, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ վերջերս պարգևավճարներ են ստացել բոլոր փոխքաղաքապետերը և 18 վարչության պետերից միայն 8-ը, ընդ որում՝ յուրայինները:

Սա արդեն դառնում է օրինաչափություն...

Նույն կերպ ԱԺ-ի պատգամավորները շուրջ 2 մլն դոլար պարգև էին ստացել, ընդ որում՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ 14 անգամ, իսկ մյուս՝ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցության պատգամավորները՝ 4 անգամ, մինչդեռ, իմ կարծիքով, այդ խմբակցություններն ավելի ակտիվ և ավելի պարտաճանաչ են կատարել իրենց պատգամավորական պարտականությունները:

Բա ասում եք՝ բոլորի իշխանությունն եք... Փաստորեն, թայֆաբա՞զ եք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել