ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան պատմել է 80-ամյակի կապակցությամբ համերգ տալու ծրագրերի մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքերով՝ 80 տարեկանում նա համերգ կկազմակերպի հին և սիրելի երգերով: Նա հավելել է, որ եթե ինքը երգել չկարողանա, իրեն կօգնի դահլիճը:

Պուգաչովան նշել է, որ 80 տարեկանը ապրել շարունակելու և առողջությանը հետևելու մեծ շարժառիթ է:

Երգչուհին հիշեցրել է, որ 60 տարեկանում ինքը հայտարարել էր համերգային գործունեությունը դադարեցնելու մասին: Միևնույն ժամանակ 70 տարեկանում նա համերգ տվեց իր հոբելյանի կապակցությամբ:

«Հոբելյան, դե այո, կարող էի հոբելյանիս ոչինչ էլ չանել: Բայց ես մոտիվացիա ունեի. ես կուզենայի, որ այս համերգը որպես կինո նկարահանվեր, որպեսզի այն իմ փոքրիկ երեխաների մոտ մնար, որ նրանք ինձ տեսնեին այնպիսին, ինչպիսին հիմա տեսնում են այս տարիքում»,- ասել է երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել